Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են...

Ասում են...
06.06.2014 | 00:30

...թե ՀՀԿ-ում և կից «ֆիլիալներում» լայնամասշտաբ «տենդերներ» են հայտարարված, թե ով ավելի արագ ու արդյունավետ կքծնի Հովիկ Աբրահամյանին, կմտնի նրա «բարձր հովանու» տակ, որովհետև, ի տարբերություն «հին» վարչապետի, «նորը» յուրայինների առաջ «կարմիր լույս» վառելու «մշակութաբանություն» ունի: Ասում են նաև, թե ավելի ձեռնհաս են Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք «ծլած-ծաղկածները», բայց ոչ բոլորին է «բախտը» ժպտում, և շատերն են մնում ձեռնունայն:

Դիտվել է՝ 1768

Մեկնաբանություններ